Բնապահպանական Խնդիրներ

Շրի Լանկայի բնական անտառների ոչնչացումը և քաղաքաշինությունն իր հետ բերել է ահռելի դժբախտություններ: Այս իրավիճակը փոխել է տեղումների եղանակը, ինչպես նաև առաջացրել է մի շարք բնապահպանական և սոցիալական խնդիրներ։ Ֆիլմը պատմում է մարդկային էակների կողմից անտառահատումների և դրա հետևանքնով առաջացած աղետների և ճգնաժամերի մասին։ Հանկարծակի ամպրոպի ձայն է լսվում։ Հորդառատ անձրև։ Աստիճանաբար հեղեղվող քաղաք, ահաբեկված մարդիկ։ Տաճարները քանդվում են, քաղաքը՝ նույնպես։ Մարդիկ փորձում են լողալ, աղջիկը՝ նույնպես․․․https://player.vimeo.com/video/644546843?h=0df256a932&dnt=1&app_id=122963

Շատ ցավալի է, որ մարդիկ ընդհանրապես չեն մտածում շրջակա միջավայրի մասին։ Այս աշխարհում ամեն մի արարած ունի իր դերը։ Մարդիկ այդ ամենը չեն հասկանում, նրանք շատ ագահ են եւ միշտ մտածում են իրենց շահի մասին։ ԻՆչպես այս տեսանյութում էր՝ մարդիկ պատերազմում են, ոչնչացնում են կենդանիներին, հատում են անտառները, կառուցում են հսկայական կառույցներ ու սկսում են ապրել առանց մի փոքր ափսոսանքի։ Մարդիկ վերացնում, ցավ են պատճառում երկրագնդին եւ ի վերջո այն չի դիմանա եւ կվերացնի այն ամենը ինչն իրեն ցավ է պատճառում։