Նովելի հեղինակը նորավեպի իշխան Գրիգոր Զոհրապն է։ Գրիգոր Զոհրապը ծնվել է Պոլսում, այդ պատճառով նրա նովելները գրված են արևմտահայերենով։ Նա 1915թ․-ի ցեղասպանության հայ մեծանուն գրողներից մեկն էր, որ սպանվեց Թալյաթի թեթև ձեռքով։

Նրա <Կապիկ> նովելի գլխավոր հերոսը մի կապիկ է, որը շատ նման է մարդուն։ Ունի մարդու զգացմունքներ։ Իմ կարծիքով այդ կապիկը, որոշ մարդկանցից ավելի հասկացող է և խելացի։ Մարդու նման սիրում է տան սպասուհուն։ Խանդում է, երբ սպասուհին խոսում է մեկ այլ տղամարդու հետ։ Եվ երբ մի օր սպասուհին թողնում է կապիկին միայնակ և հեռանում է, կապիկը ընկճվում է և ընդհանրապես հաց չի ուտում։

Նովելը այն մասին է, որ կենդանիները երբեմն ավելի խելացի են քան մարդիկ և, որ կապիկը ավելի հավատարիմ է իր սպասուհուն, քան որոշ մարդկանց <հավերժ սերը>։