1․Ինչ է իրենից ներկայացնում էոկարիոտ բջիջները(Կենդանական եւ բուսական բջիջների կառուցվածքը)․
Էոկարիոտ բջիջների շարքին են դասվում կենդանական, բուսական բջիջները ինչպես նաեւ սնկերը, ջրիմուռները եւ այլն։ Էոկարիոտ բջիջները շատ ավելի զարգացած են քան պրոկարիոտները։ Նրանք արդեն ունեն օրգանոիդներ, կորիզ, քորիզակ։ Ի տարբերություն պրոկարիոտների էոկարիոտ բջիջներն ունեն մեկից ավելի քրոմոսոմ, որի շնբրհիվ էլ կարողանում են տրոհվել, բազմանալ։ Էոկարիոտ բջիջների մեջ են մտնում նաեւ բույսերը որոնց բջջի բաղադրության մեջ մտնում են նաեւ քլորոպլաստներ որոնց շնորհիվ նրանք կարէողանում են ֆոտոսինթեզ կատարել։

2․Գրել պրոկարիոտ բջիջների մասին
Պրոկարիոտ բջիջները կյանքի ամենապարզ ձեւերից են։ Նրանք էոկարիոտ բջիջներից տարբերվում են նրանով, որ չունեն օրգանոիդներ, պլազմատիկ թաղանթ, կորիզ։ նրանք պատված են բջջապատով։ Նրանք ունեն ԴՆԹ որի հաշվին կարողանում են բազմանալ։ ԴՆԹն գտնվում է անմիջապես ցիտոպլազմայում։ Պրոկարոիտների դասին են պատկանում տարբեր բակտերիաներ, վիրուսներ եւ այլն։ Նրանք ունեն միայն մեկ քրոմոսոմ։

3․ Համառոտ ներկայացրու բջջի օրգանոիդները(միտոքոնդրիումներ, քլորոպլաստ, էնդոպլազմային ցանց, գոլջիի համակարգ, ռիբոսոմներ)
Բոլոր էոկարիտ բջիջներն ունեն օրգանոիդներ։ Դրանք են միտոքոնդրիումները, էնդոպլազմային ցանցը, գոլջիի համակարգը, ռիբոսոմները, կորիզը։ Կորզը գտնվում է բջջի կենտրոնում որտեղ եւ գտնվում են քրոմոսոմները եւ կատարվում է ԴՆԹի եւ ՌՆԹի սինթեզ։ Միտոքոնդրիումները եւ քլորոպլաստները գտնվում են ցիտոպլազմայում։ Միտոքոնդրիումները բջջում էներգիայի հավաքման եւ պահպանման դեր են կատարում։ Իսկ քլորոպլաստները բուսական բջիջներում կատարում են ֆոտոսինթեզ։ Էնդոպլազմային ցանցը գտնվում է կորիզի մոտ եւ այն լինում է հատիկավոր կամ հարթ։ Գոլջիի համակարգը մասնակցում է սպիտակուցների և լիպիդների ձևափոխմանը և փաթեթավորմանը։

4․ Ինչ է իրենից ներկայացնում միտոզը(բջջի բաժանում)․
Միտոզի շնորհիվ կատարվում է բջջի կիսում եւ այդպես նարանք բազմանում են։ Բջջի կիսում է տեղի է ունենում երկու փուլով ինտերֆազ եւ միտոզ։ Միտոզն էլ իր հերթին պաժանվում է փուլերի՝ պրոֆազ, անաֆազ, տելոֆազ, մետոֆազ։ Այս էտապների ժամանակ կատարվում է բջջի բաժանումը։ Անհետանում են կորիզաթաղանթը եւ կորիզակը։ Քրոմատոդներից կազմվում են քրոմոսոմներ, հետո քրոմոսոմների զույգերը բաժանվում են եւ հեռանում են բջջի տարբեր բեւեռներ։ Այդպես բջջի կիսման ժամանակ ամեն դուստր բջջում լինում է հավասար քանակով քրոմոսոմ։ Դրանից հետո բաժանվում են նաեւ օրգանոիդները հետո բաժանվում է բջջիջը եւ այդպես մայր բջջից առաջանում են երկու դուստր բջջիջներ որոնք ունեն նույն քանակով քրոմոսոմներ։

5․ Ներկայացնել քրոմոսոմի կառուցվածքը
Քրոմոսոմը գտնվում է բջջի կորիզում եւ այն պարունակում է ԴՆԹ եւ լավ երեւում է բջջի բաժանման ժամանակ։ Քրոմոսոմներն ունեն թելիկների թելիկների ձեւ։ Նրանք գալարված են եւ կախված գալարվածության աստիճանից կարող է երկարել կամ կարճանալ։ Նրանկ կազմված են քրոմատիդներից որոնք էլ իրենց հերթին կազմված են թելիկներից։