Ես 1-2 կուրսի վեբ դիզայն բաժնի ուսանող Նարեկ Ներսիսյանն եմ։ Մեկ կիսամյակ է ինչ սովորում եմ Սեբաստացի քոլեջում։ Ամփոփելով այս կիսամյակը ուզում եմ սկսել ճամփորդություններից, որը ինձ դեռ մուտքի ճամբարից էլ դուր էր եկել։
Կարևոր միջոցառումներից էր նաև նախորդ շաբաթ տեղի ունեցած մեդիա ուրբաթը։ Միջոցառման ժամանակ քոլեջը պետք է ցույց տար իր հնարավությունները, այն ամենը ինչ մենք պատրաստել էինք վերջին մի քանի շաբաթում։ Վստահաբար այդ օրը շատ լավ անցավ ։

Դասավանդողները շատ լավն են։ Էնպես են բացատրում թեմաները, որ չես կառող չհասկանալ։ Սիրելի առարկաներ չեմ կարող առանձնացնել քանի որ բոլորն էլ հետաքրքիր են