Հոդված 36՝ ծնողի իրավունքները և պարտականությունները

1. Ծնողներն իրավունք ունեն եւ պարտավոր են հոգ տանել իրենց երեխաների դաստիարակության, կրթության, առողջության, լիարժեք ու ներդաշնակ զարգացման մասին:

2. Ծնողական իրավունքներից զրկելը կամ դրանց սահմանափակումը կարող է կատարվել միայն օրենքով, դատարանի որոշմամբ` երեխայի կենսական շահերն ապահովելու նպատակով:

3. Չափահաս աշխատունակ անձինք պարտավոր են հոգ տանել իրենց անաշխատունակ եւ կարիքավոր ծնողներին։ Մանրամասները սահմանվում են օրենքով:

Նախագծի շրջանակներում ես իրականացրեցի հարցում։ Հարցմանը մասնակցեցին հիմնականում 1 և 2 կուրսերի աշակերտները։

Հարցեր

Ըստ ձեզ, ծնողը իրավունք ունի՞ ստուգել անչափահաս երեխայի հեռախոսը․— հարցին հիմանական մասը պատասխանել է՝ ոչ։ Նաև որոշները նշում են, որ ծնողը իրավունք ունի ստուգել հեռախոսը եթե ունի կասկած և չի ուզում, որ երեխան սխալ քայլեր անի։

Ծնողը իրավունք ունի՞ ներխուժել երեխայի անձնական տարածք։ Պատասխանը հիմնավորել։— հարցին պատասխանել են՝ ոչ։ Շատերը նաև նշել են, որ իրավունք ունի եթե երեխան գտնվում է ոչ հասուն տարիքում։

Ծնողը իրավունք ունի՞ ձեռք բարձրացնել երեխայի վրա․— հարցին գրեթե բոլորը պատասխանել են ոչ, քանի որ այն երեխայի վրա կարող է թողնել հոգեբանական ծանր հետևանքներ։

Ծնողի պարտականությունների մեջ մտնու՞մ է երեխայի անվտանգությունը ապահովելը։— հարցին մեծամասնությունը պատասխանել է՝ այո, մեկնաբանելով, որ ծնողի գլխավոր պարտականությունը դա է։