Հոդված 30 / ԿԱՆԱՆՑ ԵՎ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ՀԱՎԱՍԱՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՀԱՎԱՍԱՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ

Օրենքի նպատակն է հասարակական կյանքի բոլոր ոլորտներում գենդերային հավասարության ապահովումը, կանանց և տղամարդկանց իրավական պաշտպանությունը գենդերային խտրականությունից։
Սույն օրենքի խնդիրներն են ապահովել կանանց և տղամարդկանց`

1) իրավունքների, պարտականությունների և պատասխանատվության իրական հավասարությունը, նրանց նկատմամբ հավասար վերաբերմունքը և խտրականության բացառումը.
2) հնարավորությունների հավասարությունը.
3) արդյունքի հավասարությունը:

Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հասկացությունները.(կրճատված տարբերակ)

1) գենդեր, գենդերային` տարբեր սեռի անձանց ձեռքբերովի, սոցիալապես ամրագրված վարք, կանանց և տղամարդկանց միջև հարաբերությունների սոցիալական հայեցակետ, որն արտահայտվում է հասարակական կյանքի բոլոր ոլորտներում.

2) գենդերային խտրականություն (ուղղակի, անուղղակի)` սեռի հատկանիշով անձանց իրավունքներն ու շահերը սահմանափակող ցանկացած տարբերակում․

3) ուղղակի գենդերային խտրականություն` սեռային պատկանելությունն ուղղակիորեն մատնանշող խտրականություն.

4) անուղղակի գենդերային խտրականություն` խտրականություն առանց սեռային պատկանելիության ուղղակի մատնանշման.

5) գենդերային հավասարության քաղաքականություն` պետական, հասարակական նպատակային գործունեություն` ուղղված հասարակական կյանքի բոլոր ոլորտներում կանանց և տղամարդկանց իրական հավասարության ապահովմանը.

6) գենդերային փորձաքննություն` ներպետական իրավական համակարգի մշտադիտարկում և հանրային-իրավական վերլուծություն․

8) գենդերային հավասարություն` կանանց և տղամարդկանց հավասար իրավական կարգավիճակ և դրա իրականացման համար հավասար հնարավորություններ․

9) գենդերային իրավահավասարություն` օրենքի առաջ կանանց և տղամարդկանց իրավունքների, պարտականությունների և պատասխանատվության հավասարություն` օրենքով սահմանված բացառությունների հաշվառմամբ.

11) գենդերային հարաբերություններ` շփման մեջ կամ տարբեր տեսակի համատեղ գործունեության իրականացման ընթացքում կանանց և տղամարդկանց գենդերային բնույթի վարք և վարմունք.

12) գենդերային կարծրատիպեր` կանանց և տղամարդկանց միջև տարբերությունների մասին տվյալ ժամանակահատվածում տվյալ հասարակության մեջ առկա կարծրացած պատկերացումներ.

15) արդյունքի հավասարություն` հավասարության հայեցակարգ, որին համապատասխան ճանաչվում է, որ կանանց և տղամարդկանց կողմից հավասար (միևնույն) արդյունքների հասնելու համար նրանց նկատմամբ անհրաժեշտ է դրսևորել տարբեր վերաբերմունք, քանի որ նրանց կենսապայմանները տարբեր են.

16) գործընկերային հարաբերություններ` հավասար պայմաններում կանանց և տղամարդկանց համագործակցություն կամ համատեղ մասնակցություն պետական և հասարակական կյանքին.

17) սեռական ոտնձգություն` գենդերային խտրականության դրսևորումների տեսակ` խոսքային կամ ֆիզիկական դրսևորում ունեցող սեռական բնույթի գործողություններ կամ ցանկացած իրավիճակ, որոնք ուղղված են անձի արժանապատվությունը նվաստացնելուն ․