1. Ներկայացնել Համաշխարհային տնտեսության ճյուղային կառուցվածքը։

Քանի որ համաշխարհային տնտեսությունը կազմված է ազգային տնտեսություններից, հետևաբար նրա գլխավոր ոլորտները և դրանցում ներառված ճյուղերը համընկնում են ազգային տնտեսության ճյուղային կառուցվածքին: Այսպիսով, համաշխարհային տնտեսության երկու հիմնական ոլորտներն են նյութական արտադրության ոլորտը և ոչ արտադրական ոլորտը կամ սպասարկման ոլորտը:

2. Առանձնացնել Համաշխարհային տնտեսության ավանգարդային եռյակի ճյուղերը։

.Համաշխարհային տնտեսության ավանգարդային եռյակի ճյուղերն են՝ քիմիական արդյունաբերությունը,էլեկտրաէներգետիկան և մեքենաշինությունը։

3. Բնութագրել տնտեսության տեղաբաշխման վրա ազդող գործոնները։

. Տարածքային գործոն. Բնառեսուրսային գործոն. Տրանսպորտային գործոն. Աշխատանքաին ռեսուրսների գործոն. Տարածքային համակենտրոնացման գործոն. Էկոլոգիական գործոն. Գիտատարության գործոն. Տնտեսաաշխարհագրական դիրքի (ՏԱԴ-ի) գործոն:

4. Ներկայացնել տնտեսության տնտեսաաշխարհագրական դիրք, հումքատար, էներգատար, աշխատատար արտադրությունները։

Էներգատար արտադրություն – արտադրանքի մեկ միավորի հաշվով շատ էներգիա ծախսող արտադրությունն է: Այսպիսին են ալյումինի, ցինկի, նիկելի արտադրությունները, քիմիական արդյունաբերության շատ ճյուղեր (ազոտական պարարտանյութերի, սինթետիկ խեժերի և մանրաթելերի և այլն արտադրությունները): Այդ պատճառով էլ էներգատար ճյուղերը տեղաբաշխված են էժան էներգիայի աղբյուրների՝ ջրային էլեկտրակայանների մոտ: 

08.jpg
image032.jpg

Աշխատատար արտադրություն – աշխատուժի վարձատրման ուղղությամբ կատարվող ծախսերի մեծ բաժնով արտադրությունն է (ծախսատար արտադրություն): Այսպիսին են թեթև արդյունաբերությունը, քիմիական, մանրաթելերի, ռետինատեխնիկական իրերի արտադրությունը, սարքաշինությունը, զարգացող երկրներում՝ գյուղատնտեսությունը: 

shvejnyj_cex-shveynaya_fabrika-kari_gorcaran.jpg

Ջրատար արտադրություն – արտադրանքի մեկ միավորի հաշվով շատ ջուր պահանջող արտադրությունն է: Այսպիսին են մետալուրգիան, թղթի- ցելյուլոզի արտադրությունը, քիմիական մանրաթելերի արտադրությունը, գյուղատնտեսության շատ ճյուղեր: 

images (3).jpg

Գիտատար արտադրություն – այսպիսին են արտադրության այն ճյուղերը, որոնց կազմակերպման համար անհարաժեշտ են բաձրորակ աշխատանքային ռեսուրսներ, գիտական կադրեր: Այսպիսին են արդյունաբերության նորագույն ճյուղերը, օրինակ միկրոչիպերի արտադրությունը, տեղեկատվական տեխնոլոգիաների արտադրությունը և այլն: 

download.jpg