Ակտիվ քաղաքացի

Կատարել հետազոտական աշխատանք հետեւյալ թեմաների շուրջ՝
1. իջնել իմ բնակության վայրի մոտ, շրջայց կատարել, դիտարկել թե որտեղ է գտնվում մոտակա աղբամանը, արդյոք կա աղբի տեսակավորման համար նախատեսված աղբամաններ։ Լուսանկարել աղբամանը եւ շրջակա տարածքը։

2. Ծանոթանալ արդյոք շենքում կամ հարեւանների միջեւ կա լիազոր անձ, որը պատասխանատվություն է կրում շենքի կամ տարծքի տեխնիկանան պայմանների համար, ով կարող է կազամակերպել հարեւանների հետ հանդիպում եւ զրուցել աղբի տեսակավորման մասին։

3. Գրել թե ինչպես է կազմակերպված աղբի տեսակավորումը ձեր տանը՝ արդյոք տեսակավորվում է աղբը ձեր տանը։
4. Եթե տեսակավորվում է ապա նկարագրել թե ինչպես։
5. Մեկ ամսվա ընթացքում զբոսնել համայնքով մեկ եւ հաշվել, հաշվառել հասցեներով, թե քանի աղբի տեսակավորման կետ կա ձեր տարածքում։

Ես ապրում եմ Արմավիր քաղաքում։ Չգիտեմ ինչպես այլ քաղաքներում, բայց մեր քաղաքում ես հանդիպեցի ընդամենը 2 աղբի տեսակավորման աղբամաններ։
Աղբ հավաքող մեքենան գալիս է շաբաթը 1 կամ 2 անգամ և ինձ թվում է դա է պատճառը, որ տեսակավորման աղբամանները քիչ են մեր քաղաքում։
Ինչ վերաբերվում է իմ ընտանիքին, մեր տանը աղբը տեսակավորում ենք։ Ոչ անհրաժեշտ հագուստը առանձին ենք հավաքում, ուտելիքը առանձին, իսկ կենցաղային աղբը առանձին։