Ժամանակահատված՝ մարտ 28 — ապրիլ 1

  1. Պապ թագավոր, ներքին ու արտաքին քաղաքականությունը
  2. Արշակունիների արքայատոհմի անկումը

Առաջադրանք

  • Ներկայացնե՛լ Պապ թագավորի ներքին և արտաքին քաղաքականությունը
  • Նա վերամիավորել է մի շարք նահանգներ, որոնք անջատվել էին Մեծ Հայքից ծանր ներքաղաքական շրջանում։ 
  • փակել է կուսանոցները՝ այդպիսով փորձելով բարձրացնել ծնելիություն մակարդակը։
  • սահմանափակել է եկեղեցու դերը երկրի կառավարման մեջ, կրճատել եկեղեցական հողերը, որի պատճառով հակասություններ են առաջացել Պապի և Ներսես Մեծի միջև։ 
  • Նրա գահակալման ընթացքում կաթողիկոսները սկսեցին ձեռնադրվել ոչ թե Կեսարիայում, այլ հենց Հայաստանում։ 
  • Նրա օրոք հայոց զորքի թիվը հասել է 90 հազարի։
  •  Նա փորձում է Մեծ Հայքից հեռացնել Տերենտիոսի ղեկավարությամբ գործող հռոմեական կայազորը, քանի որ վերջինս շատ էր խառնվում Պապի պետական գործերին։
  • Պապը գաղտնի բանակցություններ է սկսում Շապուհ Երկարակյացի հետ, սակայն Տերենտիոսը իմանում է նրանց գաղտնի կապի մասին և հայտնում Հռոմի կայսր Վաղեսին, որը բանակցելու պատրվակով Պապին հրավիրում է Տարսոն և փորձում հսկողության տակ առնել։
  • Պապը իր 300 թիկնապահների հետ միասին կարողանում է փախչել և վերադառնալ Մեծ Հայք։
  • 374 թվականին Մեծ Հայքում գործող հռոմեական կայազորի ղեկավարը փոխվում է և Տարանտիոսին փոխարինում է Տրայանոսը, որը կարողանում է շահել Պապի վստահությունը և նրան հրավիրելով խնջույքի ՝ դավադրորեն թունավորում է:
  • Վերլուծի՛ր Պապ թագավորի կերպարը
  • Որո՞նք են թագավորության անկման պատճառները
    374թ Պապ թագավորը սպանվում է խնջույքի ժամանակ։ Հռոմեացիները դավադրանք էին կազմակերպել նրա դեմ։ Պապ լագավորի մահից հետո թագավորությունը անկում է ապրում։

Օգտակար հղումներ՝

Պապ թագավորի այլընտրանքային պատմությունը

Արշակունիների արքայատոհմի անկումը

Տեսանյութեր՝

Հայորդիներ։Պապ թագավոր

Ձիրավի ճակատամարտ