«Մահ Նեղոսի վրա» գիրքը Ագաթա Քրիստիի գրքերից է։ Համարվում է համաշխարհային բեսթսելեր, նաև Հայաստանում առաջատարն է։

Գիրքը պատմում է երիտասարդ Լինեթ Ռիջուեյի մասին, ով ունի գրեթե ամեն ինչ՝ հարստություն, գեղեցկություն,բարություն և մի պահ նաև նրան թվաց, որ երջանկություն։
Լինեթի ընկերուհին՝ Ժակլինը, ով նրա ճիշտ հակառակ տեսակն էր, ուներ դժբախտ կյանք և նաև գտնվում էր ֆինանսապես վատ վիճակում։ Ժակլինը Լինեթին ծանոթացնում է իր ընկերոջ հետ և հենց առաջին հայացքից Լինեթը սիրահարվում է նրան։ Տղան ում անունը Սայմոն էր, թողնում է Ժակլինին և ամուսնանում է Լինեթի հետ։ Ժակլինը չարանում է երկուսի հանդեպ և որոշում է վրեժ լուծել երկուսից։
Լինեթը և Դոյլը մեկնում են Եգիպտոս՝ Նեղոս գետ, մեղրամսի։ Սակայն ամեն ինչ գլխիվայր շուռ է գալիս։ Լինեթը սպանվում է և սպանողը Ժակլինը չէր։
Եվ իհարկե նավի մեջ լինում է նաև Ագաթայի գրքերի մշտական հետախույզ՝ Էրքյուլ Պուարոն։
Այնուհետև նավի բժշկուհու նշտարով(բժշկական գործիք է)սպանվում է Լինեթի սպասավորը, որը տեսել էր մարդասպանին և վկա էր սպանության գործում։ Մեկ օր չանցած գալիս է հաջորդ վկան և ուզում է ասել մարդասպանի անունը։ Սակայն նույն պահին հանկարծակի կրակոցով մահանում է երկրորդ վկան։ Թվում էր թե ամեն ինչ կորած է, սակայն Էրքյուլ Պուարոն գլխի է բերում գործը։

Կարծիք

Այս գիրքը ինչպես Ագաթայի մյուս գրքերը շատ հետաքրքիր և չձանձրացնող է։ Ավարտը կարող նաև անսպասելի թվալ։ Կգնահատեմ 10/10։

«Մահ Նեղոսի վրա» ֆիլմի թրեյլերը։