• Վերլուծել Արարատի մարզի բնական պայմանների առանձնահատկությունները:
    Արարատի մարզի տարածքների մեծ մասը հարթավայրային է, գտնվում է 800-1000 մ բարձրություններում:
    Մարզի լեռնային մասը զբաղեցնում են Գեղամա լեռների լանջերը և Ուրծի, Դահնակի Երանոսի միջին բարձրության լեռները: Նախալեռներում հիմնականում ջրամերժ ապարների վրա առաջացել է վատահողեր: Այստեղ մակերևույթը մասնատված է: Վատահողերը երկրագործության համար պիտանի տարածքներ չեն: Այստեղ է գտնվում Խոսրովի անտառը, որը հնադիսանում է արգելոց։ Այստեղ է Այղր լիճը, որը ստորգետնյագետակների եւ ջրերի կուտակման արդյունք է։ Կլիման խիստ ցամաքային է: Մթնոլորտային տեղումների տարեկան քանակը 300 մմ: Ամառը շոգ է: Հաճախ ջերմաստիճանը բարձրանում է մինչև +40°C: Բնորոշ են լեռնահովտային քամիները: Ձմեռը ցուրտ է, անամպ, անհողմ: Գարունը կարճատև է: Առաձնապես հաճելի է արևոտ, անհողմ, տևական աշունը, երբ հասնանում են այգիների ու դաշտերի բարիքները: Մարզի հարթավայրային մասի բնական կիսաանապատային լանդշաֆտները խիստ փոփոխված են: Ներկայումս տիրապետում են մարդածին լանդշաֆտները: Բնական հողածածկը, որը հումուսով աղքատ գորշահողերն են, հազարամյակների ընթացքում ոռոգովի երկրագործության պայմաններում վերածվել է կուլտուր-ոռոգելի հողերի: Հարթության ցածրադիր մասերում գոյացել են ճահճուտներ: Կան նաև աղուտներ: Արարատի մարզում է գտնվոuմ Խոր Վիրապի վանքը, ուր, ըստ ավանդության, աքսորված է եղել Սբ. Գրիգոր Լուսավորիչը:
  • Ի՞նչ ընդհանուր և տարբերիչ գծերով են բնութագրվում Վայոց ձորի և Արարատի մարզի գյուղատնտեսթյունը և արդյունաբերությունը:

Արարատի մարզը ՀՀ-ի զարգացած գյուղատնտեսություն ունեցող մարզերից է: Արարատի մարզը տալիս է ՀՀ գյուղատնտեսության համախառն արտադրանքի 14,7%-ը։ Բուսաբուծությունը մի քանի անգամ գերազանցում է անասնաբուծությանը: Վարելահողերը Արմավիրի մարզում կազմում են տարածքի 12,2%։ Արարատի մարզում գյուղատնտեսության զարգացման գլխավոր նախադրյալը արհեստական ոռոգումն է: Բուսաբուծության առաջատար ճյուղերը՝ բանջարաբուծությունը, պտղաբուծությունը և խաղողագործությունը։
Բանջարաբոստանային մշակաբույսերի ցանքատարածություններով, բերքատվությամբ և համախառն բերքով Արարատը երկրորդ տեղում է: Արարատը երկրորդ տեղն է զբաղեցնում նաև խաղողագործության և պտղաբուծության զարգացման մակարդակով, արտադրելով ՀՀ խաղողի և պտղի համախառն բերքի 57%-ը։ Ձկնաբուծությունը նույնպես զարգացած է : Գինու-կոնյակի և պահածոների արտադրության կենտրոններն են Արտաշատ, Արարատ, Մասիս քաղաքները:

Վայոց ձորը Հայաստանի տնտեսապես թույլ զարգացած մարզերից է, առավել զարգացած է գյուղատնտեսությունը։ Վայոց ձորին է բաժին ընկնում ողջ Հանրապետության արդյունաբերական արտադրանքի 1.2 %-ը, գյուղատնտեսական արտադրանքի 2.2 %-ը, շինարարության 3.0 %-ը, մանրածախ առևտրի 0.3 %-ը և ծառայությունների ոլորտի 0.6 %-ը։
Այստեղ ավելի շատ զարգացած է անասնապահությունը քան բուսաբուծությունը։
Վայոց ձորը ապահովում է Հայաստանի ինդուստրիոն արտադրանքի 0,8%-ը։ Արենի, Ագարակաձոր և Եղեգիս գյուղերում գործում են շինանյութերի արտադրության բազմաթիվ կետեր, իսկ Մալիշկա համայնքում՝ ոսկերչական գործարան։

  • Գնահատե՛ք Վայոց ձորի և Արարատի մարզերի տնտեսական զարգացման հնարավորություններն ու  հեռանկարները:
  • Առանձնացնել Արարատի և Վայոց ձորի մարզերում առկա բնապահպանական հիմնախնդիրները:
  • Ներկայացնել ձեր կողմից առաջարկվող որևէ մարզի ռազմավարական ծրագիր: