Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային Համալիր (հանդիպում է նաև «Դեմիրճյան մարզահամալիր», կամ պարզապես՝ համալիր), Երևանում գտնվող ամենամեծ մարզահամերգային համալիրն է։ Գտնվում է Ծիծեռնակաբերդի բլրի վրա՝ Երևանի արևմտյան մասում՝ Հրազդան գետի մոտ։ Համալիրը բաղկացած է 2 մեծ սրահներից՝ սպորտային և համերգային։

Մարզահամերգային առաջին դահլիճը՝ մարզադահլիճը, շահագործման է հանձնվել դեռևս 1983 թվականին, իսկ երկրորդ դահլիճը շահագործման է հանձնվել 1984 թվականի հոկտեմբերի 13-ին՝ նրա հանդիսավոր բացումով։

Պատմություն

1960-ականներին «Հայպետնախագիծ» ինստիտուտը նախատեսել է կառուցել համերգային սրահ 1966-ին։ Հաղթող նախագիծն էր 10 հազար տեղանոց շրջանաձև շինությունը։

Գումարների սղության պատճառով նախագիծը չիրականացվեց։

Համալիրը բացվել է 1983 թ.-ին, սակայն ստիպված էր փակել մեկ ու կես տարի հետո, 1985 թ.-ին եղած հրդեհից հետո։ Վերանորոգման գործընթացը տեղի է ունեցել մինչև 1987 թվականի վերջը, երբ կրկին պատրաստվում էր հյուրընկալել համերգներ և մարզական միջոցառումներ։ Համալիրը մշակվել է մի խումբ հայ ճարտարապետների՝ Կ․ Հակոբյանի, Ա. Թարխանյանի, Ս. Խաչիկյանի, Հ. Պողոսյանի և Գ. Մուշեղյանի, ինժեներ կոնստրուկտորներ՝ Ի. Ծատուրյանի, Գ. Ազիզյանի, ինժեներ տեխնոլոգ Մ. Ահարոնյանի կողմից։

1990 թ.-ին Յան Գիլլանի խումբը համերգներ է անցկացրել այնտեղ[3]։ Դեմիրճյան համալիրում տեղի ունեցավ նաև 32-րդ շախմատի օլիմպիադան։

1999 թ. Հայաստանի Ազգային ժողովի խորհրդարանի նախկին խոսնակ Կարեն Դեմիրճյանի սպանությունից շատ չանցած համալիրը վերանվանվել է նրա պատվին՝ խորհրդային ժամանակաշրջանում շինարարության և համալիրի վերանորոգման գործում ունեցած ավանդի համար։

2005 թ. հոկտեմբերի 9-ին համալիրը վաճառվել է 5.7 մլն ԱՄՆ դոլարով։ Պայմանագիրը ստորագրվել է Հայաստանի կառավարության և ռուսական BAMO հոլդինգ ընկերության միջև։ Մոսկվայից հայազգի Մուրադ Մուրադյանը և BAMO-ի ղեկավարը փորձել են ստանալ Երևանի քաղաքացիների աջակցությունը, որոնք անհանգստացած էին շենքի սեփականաշնորհման համար։ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից ներկայացվել են երկու պայմաններ՝ համալիրի անվանումը չպետք է փոխվի, և այն պետք է պահպանի իր ֆունկցիոնալ իմաստը։ Կազմակերպությունը համաձայնել է այդ պայմաններին և դրան հաջորդող 3 տարիների ընթացքում նախատեսվել է շուրջ 10 մլն ԱՄՆ դոլարի ներդրում կատարել։

Վերանորոգման գործընթացը գրեթե երեք տարի է ընթացել, և դրա արժեքը մեծացել է մինչև 42 միլիոն ԱՄՆ դոլար՝ դրանով իսկ համալիրը դարձնելով ժամանակակից և բարձր մակարդակի սպորտային և համերգային արենա։

2008 թ. հոկտեմբերի 31-ին, իր առաջին երդմնակալության 25-րդ տարելիցից հետո, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի երկրորդ բացումը տեղի ունեցավ նախագահ Սերժ Սարգսյանի, կաթողիկոս Գարեգին Բ-ի, Կարեն Դեմիրճյանի որդու՝ Ստեփան Դեմիրճյանի, Կարեն Դեմիրճյանի կնոջ՝ տիկին Ռիմայի և Երևանի բնակիչների մեծ բազմություն ներքո։ Արարողության ժամանակ տեղի ունեցավ համերգներ և գեղասահքի ներկայացումներ։ Ռուսական գեղասահքի լեգենդ Եվգենի Պլյուշչենկոն անակնկալ հյուրն ու կատարողն էր։Մարզահամերգային համալիր

2014 թ. օգոստոսին, սեփականատերերի կուտակված պարտքերի պատճառով, ՀՀ կառավարությունը համալիրի սեփականությունը փոխանցել է Պաշտպանության նախարարությանը։

2015 թ. օգոստոսին Հայաստանի կառավարությունը որոշեց վաճառել համալիրը NTAA Investment Group LLC-ին, որը նախատեսում էր համալիրը վերափոխել 4 տարում «ընտանեկան կենտրոն»-ի, որը կներառի հյուրանոցներ, փակ ջրաշխարհ, համերգասրահներ, հանդիպման սենյակներ, ռեստորաններ, խանութներ, խաղատուն և այլն։

Ընտրություն

Առաջարկվող նախագծերից մեկը

1967 թվականին հայտարարվեց Սպորտի պալատի նախագծի մրցույթ. Մրցույթին մասնակցելու համար ձեւավորվեց նոր հ եղինակային խ ումբ ,   որի կազմում էին ճարտարապետներ Կորյուն Հակոբյանը , Սաշուր Քալաշյանը , Արթուր Թարխանյանը, Հրաչիկ Պողոսյանը, Սպարտակ Խաչիկյանը եւ ես : Կո նստրուկտորներ ն էին Գերասիմ Գեւորգյանը եւ Իգոր Ծատուրյանը:

«Հայպետնախագիծ» ինստիտուտը հանրապետական մրցույթում շահեց առաջին մրցանակ ը եւ ստացավ պետպատվեր Սպորտի պալատի նախագծային աշխատանքները կատարելու համար: Նախագծային ինստիտուտի հայտի հիման վրա կ առավարության կայացրած որոշ մամբ ինձ քաղսովետից ժամանակավորապես տեղափոխ եցին ինստիտուտ նախագծային աշխատանք ներին մասնակցելու համար :

Նախագծային աշխատանքները տեւեցին ընդամենը մեկ տարի: Հանրապետության ղեկավարությունը , գիտակցելով , որ երկու տարում անհնար է նախագծել եւ իրականացնել Սպորտի պալատի ծրագիրը , միութենական կառա վարության հետ ձեռք բերեց պայմանավորվածություն փոխարենը կառուցել մարզադաշտ:

« Հրազդան » մարզադաշտի նախագծման եւ շինարարական աշխատանքերը ավարտվեցին  պլանավորված ժամկետներում, եւ 1970 թվականին մարզադաշտն արդեն պատրաստ էր:  Նվերը կայացավ : Սպորտի պալատի նախագծային աշխատանքները կոնսերվացվ ած մնա ցին մինչեւ 1974 թվականը:

Կառուցվածք

Համալիրն ունի եզակի դիզայն, ամբողջ շինարարության արտաքին տեսքը հիշեցնում է իր թևերը բացած մեծ թռչուն։ Դրա ճարտարապետական հատկությունները ներառում են 1,008 տեղանոց դահլիճ, որը կարող է արագորեն միացնել երկու մեծ սրահը՝ ստեղծելով լրացուցիչ նստատեղեր, որոնց համար ճարտարապետները պարգևատրվել են ԽՍՀՄ պետական մրցանակով, որն իր տեսակի մեջ ամենաբարձրն էր 1987 թվականին։

Համալիրը բաղկացած է հետևյալ սրահներից՝

  • Հիմնական դահլիճն ունի 6000 նստատեղ, որն օգտագործվում է սպորտային միջոցառումների և համերգների համար, ընդլայնվելով այն կարող է ունենալ մինչև 8,800 նստատեղ,
  • Համերգային դահլիճը կարող է ունենալ 1,900 տեղ,
  • Մարզասրահն ունի 2000 նստատեղ,
  • Հայաստանի նիստերի դահլիճ,
  • Արգիշտի դիվանագիտական հանդիպումների դահլիճ,
  • Խոշոր դահլիճները օգտագործվում է ցուցահանդեսների և այլ միջոցառումների համար։

Սա տեսանյութ է թե ինչպես է պտտվում համալիրի տրիբունա։ Տեսանյութ